526.4
7.25
475.99
+21
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը հայտարարեց իրավունքների ոտնահարման մասին. դատարանը մերժեց նրա գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը

18:10
24 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահոթյամբ չորեքշաբթի մերժեց դատախազության բողոքն Աննա Դանիբեկյանի որոշման վերաբերյալ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով:

«Իմ գրասենյակից վերցվել են փաստաթղթեր, որոնք վկայել են իմ միջոցների և գույքի օրինականոթյան մասին: Չեմ հասկանում` ինչի համար են այդ փաստաթղթերը վերցվել: Մեկ անգամ չէ, որ հիշեցրել եմ այդ փաստաթղթերի վերադարձի մասին, սակայն որևէ արձագանք չի եղել», - ասաց Քոչաչյանը նիստի ժամանակ:

Ըստ նրա, ոչ պակաս զարմանք է առաջացնում թոշակի վրա դրված կալանքը` նշելով, որ նա պետք է վճարի կոմունալ ծառայությունների, փաստաբաների ծառայությունների համար:

«Մարդուն զրկում են ամեն ինչից, այդ թվում` ինքնապաշտպանության հնարավորութունից», - ասաց երկրորդ նախագահը:

Այնուհետև Քոչարյանը որոշեց պատասխանել այն հարցին, թե ինչու է քննիչը որոշել 27 հազար վերցնել իր պահարանից։

Загружается новость ... "Право"

«Կարծում եմ` շոկի ազդեցության տակ: Կարծում եմ` քննիչը բացել է սեյֆը և տեսել, որ այնտեղ 4 մլրդ չէ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Դատավորը կոչ արեց զերծ մնաց հեգնող բնույթի խոսքերից:

«Կարծում եմ, որ դատարանն այն վայրն է, որտեղ մարդը կարող է արտահայտել իր կարծիքը և օգտագործել այն բառապաշարը, որը համարում է ճիշտ: Չեմ կարծում, որ դորս եմ եկել պատշաճ բառապաշարի սահմաններից: Խնդրում եմ հարգել նաև կարծիք արտահայտեու իմ իրավունքը: Լա՞վ: Ասում եմ, որ արդեն մեկ տարի է, ինչ իմ իրավունքների նկատաբ ոտնձգություն է իրականացվում: Դա տեղի է ունենում լկտի կերպով: Ես իրավունք չունե՞մ խոսել դրա մասին», - հայտարարեց նա:

Դրանից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո մերժել է դատախազության բողոքը:

«Մերժել առաջին ատյանի դատարանի որոշման նկատմամբ Գլխավոր դատախազության բողոքը: Ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը», - ասաց Նիկողոսյանը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել