ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Արդարադատության նախարարությունում լուրեր են պտտվում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար, գրում է «Ժամանակ» թերթը:
Պարբերականի հաղորդմամբ, դա կարող է պայմանավորված լինել Կոստանյանի գիտելիքներով, անգլերենի իմացությամբ, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքով և այն ծավալի աշխատանքներով, որոնք առաջիկայում սպասվում են արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում: Հետևաբար, չի բացառվում, որ այդ լուրերն իրականություն դառնան:
«Այդ դեպքում՝ համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում