ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում քամու ուժգնացումից ծառ է կոտրվել։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 138 շենքի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել է և ընկել «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1976 թ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի կտուրը և ետնապակին:
Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: Տուժածներ չկան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում