540.97
7.37
481.33
+16
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանների մասին քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19:31
23 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:

Загружается новость ... "Лево"

Ըստ մեղադրանքների` 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թ. Գ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին: Օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն, իրենց հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով, ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ձեռնաշղթայված քաղաքացուն, ապա նրան տեղափոխել են բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ բաժանմունքի պետ Թ. Գ.-ի հետ շարունակել են խոշտանգել Ա. Մ.-ին` ոտքերով, ձեռքերով և մահակով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն թքել են Ա. Մ.-ի մարմնի և վերնահագուստի վրա, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Իր նկատմամբ կիրառվող բռնությունները դադարեցնելու նպատակով Ա. Մ.-ն իր մոտ եղած կրակայրիչի մետաղյա մասով դիմել է ինքնավնասման՝ որովայնի շրջանում առաջացնելով քերծվածքներ:

Թ. Գ.-ի, Վ. Մ.-ի և Ս. Դ.-ի կողմից Ա. Մ.-ին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մարմնական վնասվածքներ, այդ թվում` սալջարդերի, բազմաթիվ քերծվածքների ու արյունազեղումների ձևով:

Ա. Մ.-ին խմբով խոշտանգելու համար Թ. Գ.-ին, Վ. Մ.-ին և Ս. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Խոշտանգումը):

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, Թ. Գ.-ի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Ս. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
13 Մայիսի 2019
Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. շնչառական սարք են միացրել
Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. շնչառական սարք են միացրել:
17:11
13 Մայիսի 2019
Տաթևիկ Ռևազյանը պատմել է հայկական շուկա նոր ավիաընկերությունների մուտքի և ավիատոմսերի գների մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը անկեղծորեն պատասխանել է հարցերին:
14:54
13 Մայիսի 2019
Մալայանի աչքի կլինիկայում գրանցված միջադեպով զբաղվում է ոստիկանությունը. նախարար
Առողջապահության նախարարը մեկնաբանել է Մալայանի աչքի կլինիկայում գրանցված միջադեպը։
14:08
13 Մայիսի 2019
Արսեն Թորոսյանը չի բացառել կոռուպցիայի առկայությունը համակարգում
Առողջապահության նախարարը չի բացառել կոռուպցիայի առկայությունը համակարգում:
11:27
13 Մայիսի 2019
Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ
ԿԳՆ. հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն։
19:13
11 Մայիսի 2019
Փաշինյան. ՀՀ–ից մենաշնորհային և կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, առաջնահերթություն է հավասար պայմանների ապահովումը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:
16:59
11 Մայիսի 2019
Հափշտակվել է մոտ 20մլն դրամ. չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում (ՎԻԴԵՈ)
Հափշտակվել է մոտ 20մլն դրամ. չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում (ՎԻԴԵՈ)
10:30
11 Մայիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 6-ից 10-ը)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների (մայիսի 6-ից 10-ը)։
18:28
10 Մայիսի 2019
«Կրակում են ամեն շարժվող բանի վրա». ՀՀ–ում հնարավոր է արգելվի ցանկացած տեսակի որս
«Կրակում են ամեն շարժվող բանի վրա». ՀՀ–ում հնարավոր է արգելվի ցանկացած տեսակի որս:
17:42
10 Մայիսի 2019
Երևանի վերելակները թարմացվելու են` բնակիչների անմիջական մասնակցությամբ. քաղաքապետարան
Քաղաքապետարանից պարզաբանել են Երևանի շենքերի վերելակների վերանորոգման գործընթացը։
17:23
10 Մայիսի 2019
Երթևեկը կլինի միակողմանի. փոփոխություն Երևանի փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի. ՍԽԵՄԱ
15:58
10 Մայիսի 2019
1մլն դոլարի տուգանք` կովկասյան ընձառյուծ ոչնչացնելու դեպքում. կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը
1մլն դոլարի տուգանք` կովկասյան ընձառյուծ ոչնչացնելու դեպքում. կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը: