441.52
4.45
403.58
+1
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է եվրասիական ինտեգրման զարգացման հարցեր

19:45
18 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է եվրասիական ինտեգրման զարգացման և ԵՏՄ երկրների տնտեսությունների աճի հարցեր։

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ իրենք լավ ծանոթ են, քանի որ միասին աշխատել են, երբ գլխավորել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները։

«Այժմ Ձեր առաքելությունը շատ պատասխանատու է` Դուք դարձել եք միջազգային պաշտոնյա, բարձր կարգի պաշտոնյա։ Հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Եվրասիական միության հանձնաժողովը հաջողություն կունենա աշխատանքում»,– Պուտինի խոսքն է մեջբերում Կրեմլի պաշտոնական կայքը։

Նա Սարգսյանին հաջողություն է մաղթել։ «Մենք Ձեզ հետ այս ձևաչափով հանդիպում ենք առաջին անգամ։ Առաջիկայում Երևանում կառավարությունների ղեկավարների հանդիպումներ ունենք, իսկ այնուհետև` Աստանայում պետությունների ղեկավարների հանդիպում, այնպես որ Ձեզ հետ միասին կպատրաստվենք այդ լուրջ միջոցառումներին»,– ասել է Պուտինը։

Կոլեգիայի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարների քննարկման հնարավորության համար։ «Ինչպես Դուք նշեցիք, իսկապես ինտեգրման ներուժ է կուտակվել, որը պետք է ծառայի մեր ժողովուրդների շահերին։ Մյուս կողմից, մենք պետք է հաջորդականություն ապահովենք մեր կոլեգիայի աշխատանքում։ Մյուս կողմից, մենք պետք է պատրաստ լինենք ադեկվատ պատասխանել այսօրվա նոր մարտահրավերներին»,– նշել է Սարգսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները