485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովի գործով դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 18–ին Գյումրիում
20:58
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 18–ին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։ Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։

Արտագնա դատական նիստը կկայանա Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայանի տարածքում։

Հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օգոստոսի 12–ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Լրացուցիչ պատիժ տուգանքի տեսքով չի կիրառվել։ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով զբաղվում են հայկական դատական ատյանները։

Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայողական զենքով դասալքության, հրազեն և զինամթերք հափշտակելու և անօրինական կերպով կրելու մեջ։

«Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։