546.58
7.56
483.4
+6
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավորը մեկնաբանել է պետական ապարատի 10 հազ. աշխատակցի կրճատման հնարավորությունը

17:14
05 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեքշաբթի լրագրողներին հայտարարեց,որ հնարավոր չի համարում մասշտաբային հեռացումները պետական ապարատում։

Նախօրեին ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաստաթղթում նշվում է, որ եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը` մոտ 3 մլն ՀՀ քաղաքացիներ։

«Չեմ կարծում, որ առանց կառավարության կառուցվածքի (վերջնական հաստատման) հնարավոր են նման կրճատումներ, քանի որ մեզ մոտ պետք է վերացվի հինգ նախարարություն։ Նրանց գործառույթները պետք է փոխանցվեն այլ նախարարություններին։ Այս գործընթացը պետք է ընթանա թափանցիկ, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ նրանց չեն ազատում` ղեկավարվելով ծանոթություններով և հարազատների կապերով, ինչպես նախկինում էր», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր կրճատումների հետևանքներին, ապա, պատգամավորի խոսքով, պետությունը պետք է հստակ հասկացնի, թե ինչ պարտավորություններ է իր վրա վերցնում կրճատելուց առաջ։ Այս համատեքստում կարևոր է որոշել զարգացման ուղղություններն ու ձևավորել վերապրոֆիլավորման համապատասխան ծրագրեր։ 

Միաժամանակ Գորգիսյանը նշեց, որ չգիտի, թե, արդյոք, պետության նման քայլերը կհանգեցնե՞ն սոցիալական բունտի, թե՞ ոչ։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքացիներն ինչ հեռանկարներ են տեսնում։ Եթե վերապրոֆիլավորման գործընթացում նրանք տեսնեն, որ կկարողանան աշխատանք գտնել, ապա բունտ չի լինի», – ասաց նա։

Գորգիսյանը նշեց, որ քանի որ այդ գործընթացն ընթանում ոչ թափանցիկ, ապա կողքից այդ ամենն այնպիսի տեսք ունի, կարծես, պետությունը փորձում է տնտեսել այդ 10 հազար աշխատակիցների աշխատավարձերի վրա։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:49
17 Ապրիլի 2019
Փաշինյանը` Ոստիկանությունը և ԱԱԾ–ն նախարարությունների վերակազմավորելու մասին. «խոստացել եմ, բայց չեմ ասել` երբ»
Հարցը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
18:33
17 Ապրիլի 2019
Նոր հնարավորություններ և արտոնյալ պայմաններ. Ամերիաբանկը մասնաճյուղ բացեց Աբովյանում (ՖՈՏՈ)
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը:
18:20
17 Ապրիլի 2019
Գլխավոր դատախազը` Քոչարյանի կալանքի երկարացման մասին. «մենք կարծում ենք, որ կալանքի հիմքերը պահպանվում են»
Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացումը հիմնավորված է։
16:24
17 Ապրիլի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը չպատասխանեց Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու հարցին
Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ է ներգրավվել իրեն վստահված գերատեսչության աշխատակիցների նկատմամբ քրեական գործով։
15:47
17 Ապրիլի 2019
Միհրան Պողոսյանի նկատմամբ գործը հարուցվել է նոր տվյալներ հիման վրա. գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազի խոսքով, Միհրան Պողոսյանի նկատմամբ գործը հարուցվել է նոր տվյալներ հիման վրա։
14:01
17 Ապրիլի 2019
Չնայած հարուցված քրեական գործին, «Ժողովուրդը» շարունակում է հրապարակել մարտի 1-ի գործով նախաքննական տվյալներ
Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով:
13:43
17 Ապրիլի 2019
Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվում (ՖՈՏՈ)
Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվում:
12:57
17 Ապրիլի 2019
Խոստումը կատարված է. Փաշինյանը` ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին
Խոստումը կատարված է. Փաշինյանը` ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին:
12:49
17 Ապրիլի 2019
9 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
12:25
17 Ապրիլի 2019
ԱԺ–ում պատգամավորական «ռազբորկան» շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում
ԱԺ–ում պատգամավորական «ռազբորկան» շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում:
12:14
17 Ապրիլի 2019
Մարուքյանն ու «Սերժ Սարգսյանի կոստյումը». ԱԺ–ում քննարկում են կառավարության կառուցվածքը (ՎԻԴԵՈ)
Մարուքյանն ու «Սերժ Սարգսյանի կոստյումը». ԱԺ–ում քննարկում են կառավարության կառուցվածքը։
11:09
17 Ապրիլի 2019
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար (ՖՈՏՈ)
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար: