425.62
4.27
394.46
+14
Եղանակը Երևանում
Հայ

Փաստաբանների պալատը դատապարտել է դատավորների և փաստաբանների նկատմամբ ճնշումներն աղմկոտ դատավարությունների ֆոնին

20:24
26 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է դատավորների և փաստաբանների նկատմամբ ճնշումները։

«Վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից»,– նշվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

Որոշմամբ արձանագրվել է, որ հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել: 

«Առ այսօր այդ վարքագիծը շարունակվում է, իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր անհանգստությունն է հայտնել նաև դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից և գտել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը նույնպես կարող է նպաստել այս բացասական վարքագիծը կանխելուն»,– ասվում է հայտարարության տեքստի մեջ։

Загружается новость ... "Лево"

Հարցի քննարկման արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝ խստորեն դատապարտել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից; զորակցություն հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից; դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ։

Հասարակության լայն շերտերի շրջանում, ինչպես նաև սոցցանցերում մեծ աղմուկ է առաջացրել դատարանի` ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում