418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ցուցմունք է տվել դատարանում

16:33
03 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով։

2017 թվականի մարտի 31–ին 22։40–ի սահմաններում Անդրանիկի 53 տան բակում «Ելք» նախընտրական դաշինքի ընտրական շտաբի ակտիվիստների վրա «Մոնախ» մականունով Արթուր Այվազյանը։

Ավելի վաղ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման 1999 թվականին խորհրդարանում կատարած սպանությունների գործով կարևոր վկա Սամվել Առաքելյանի պատվիրված սպանության համար։ Հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը ցանցում տեսնյութ է հրապարակել, որտեղ ցուցադրել է դաշինքի ներկայացուցիչների կողմից նրա մոտից առգրավված ինքնաշեն ատրճանակը։ Այնուհետև նա զենքը փոխանցել է ոստիկաններին։ Ոստիկանները «տաք հետքերով» ձերբակալել են կասկածյալին։

«Ալեն Սիմոնյանից եմ իմացել կատարվածի մասին և միանգամից ուղղվել եմ միջադեպի վայր, որտեղ տեսել եմ հարձակման ենթարկված Հայկ Սարգսյանին։ Միջադեպի պատճառը, որքան հիշում եմ, մեր ակտիվիստից վերցված դրոշն էր։ Ես բարձրացրել եմ Այվազյանի թողած զենքը և միանգամից ուղիղ եթեր մտել։ Զենքը հանձնվել է ոստիկանության բաժին մի քանի օրից»,– պատմել է Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Նա միաժամանակ ընդգծեց, որ արդեն մանրամասն չի հիշում բոլոր դետալները վաղեմության պատճառով, և խնդրեց հաշվի առնել միջադեպից անմիջապես հետո տրված ցուցմունքները։

Դատարանում ելույթից հետո Փաշինյանն ասաց լրագրողներին, որ կատարեց իր քաղաքացիական պարտքը։

«Կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի քննիչից ծանուցում ստանալու դեպքում պարտավոր է գալ»,– ասաց Փաշինյանը։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը