441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը քաղաքական սադրանք է համարում տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկը

14:05
09 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԺ–ում տրանսգենդերի ելույթի շուրջ աղմուկը քաղաքական սադրանք է, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ամենը քաղաքական սադրանք է։ Ողջ հարցն այն է, որ սադրանք կազմակերպվի և ուղղվի այն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Փաշինյանը։

Ապրիլի 5–ին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից պատմության մեջ առաջին անգամ ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը ներկայացնում է «Իևավունքի կողմը» իրավապաշտպան կազմակերպությունը։ Իր ելույթում տրանսգենդերն ասել է, որ ներկայացնում է հետապնդումների ենթարկված տրանսգենդերների հավաքական կերպարը։

Տրանսգենդերի ելույթն առաջացրել է որոշ պատգամավորների վրդովմունքը, մասնավորապես, ԱԺ–ի մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ քննարկումների թեման դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են, հաշմանդամություն ունեցող մարդկանց և երեխաների իրավունքները։ Զոհրաբյանը Մարտիրոսյանի ելույթի թեման համարել է անարգանք անձամբ իր և խորհրդարանի նկատմամբ։

Загружается новость ... "Право"

Փաշինյանը միաժամանակ անհիմն համարեց Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե նա նախապես տեղեկացված չի եղել Լիլիթ Մարտիրոսյանի անձի մասին, և նրա ելույթը կայացել է առանց Զոհրաբյանի իրազեկվածության։

«Այդ փաստաթղթերի կրկնօրինակներն իմ ձեռքի տակ են` Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է այդ մարդկանց անուններով ցուցակը։ Երբ լսեցի կատարվածի մասին, հասկացա, որ դա լավ կազմակերպված սադրանք է հեղափոխության և կառավարության դեմ»,– նշեց կառավարության ղեկավարը։

Նա տարակուսանք է արտահայտել տրանսգենդերի ելույթի նկատմամբ հասարակության, մասնավորապես, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների կտրուկ արձագանքի վերաբերյալ։

«Դա նույն մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ էր, և նա մասնակցում էր լսումների։ Հիմա ձեզ հարց եմ տալիս` նույն Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարման օրոք Լիլիթ Մարտիրոսյան անունով Հայաստանի Հանրապետության անձնագիր ստացած անձը մա՞րդ է, թե՞ ոչ։ Թող այդ հարցին պատսախանեն և հոգևորական անձինք, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, և պահպանողականները։ Եկեք սկսենք այդ եզրույթից»,– առաջարկեց նա։

Ինչպես նշեց Փաշինյանը, Զոհրաբյանի վարքագիծը տրանսգենդերի ելույթից հետո առիթ է տալիս կասկածելու Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարի նրա գործունեության նպատակահարմարության և, ընդհանուր առմամբ, Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ