+31
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին և նշել վարչապետի պաշտոնից իր հրաժարականի նախապայմանները

13:52
11 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի նախապայմանները` մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունը, թե կառավարության ղեկավարի կարգավիճակում նա չի կարողանա օգտագործել հանրային ճնշումը խորհրդարանի կողմից օրենքներ ընդունելու գործում։

Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ մինչ այս պահը Փաշինյանն իր կամքն էր պարտադրում խորհրդարանի համաժողովրդական բողոքների և ընդվզումների միջոցով, ինչն ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից։ Սակայն Տեր–Պետրոսյանի համոզմունքով, Փաշինյանը չի կարողանա ազդել խորհրդարանի վրա նույն կերպ, քանի որ այդ ռեսուրսն արդեն սպառված է։ Նա նաև հայտարարել է, որ սեփական կամքի պարտադրումը խորհրդարանին ժողովրդական շարժման առաջնորդի կարգավիճակում մի բան է, վարչապետի կարգավիճակում` մեկ այլ։
  
Загружается новость ... "Лево"

«Քանի դեռ կա հասարակության օժանդակութւյունը, այն կօգտագործվի երկրի զարգացման համար, իսկ երբ այն չի լինի, այդ պահից կդադարեցնեմ լիազորություններս վարչապետի պաշտոնում»,– ուրբաթ լրագրողներին ասաց Փաշինյանը կառավարության նիստից հետո։

Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացված մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածությանը «կողմ» քվեարկեցին 59 պատգամավորներ, «դեմ»` 42։ -0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ: