Փաշինյանը ներկայացրեց իր դիրքորոշումը Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ
23:59
25 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում պատասխանեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ հարցին:
Հայաստանում հունիսի 7-ից ակցիաներ են անցկացվում Գարեգին Բ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Կաթողիկոսի հանդիպումը ցուցարարների հետ դրական արդյունք չտվեց:
«Իմ կարծիքն անփոփոխ է: Եկեղեցին և պետությունը բաժանված են: Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Որպես վարչապետ շարունակելու եմ հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը»,- ասաց Փաշինյանը: -0-
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար