534.35
7.43
477.78
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանեց դատարաններն արգելափակելու իր կոչը. ես չեմ կանգ առնի ոչնչի առջև (ՎԻԴԵՈ)

23:08
19 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է կազմակերպվելու Հայաստանում բոլոր դատարանների արգելափակման ակցիան:

Կիրակի ավելի վաղ նա կոչ է արել բոլորին ժամը 08:30-ին արգելափակել առանց բացառության դատարանների բոլոր շենքերը:

«Ակցիայի մասնակիցները պետք է զգույշ լինեն, չտրվեն սադրանքների, չդիմել բռնության, չնայած, որ մեր երկրում կան մարդիկ և դատարաններ, որ կարծում են, թե կարող են դիմել բռնության: Մենք արդեն ապացուցել ենք, որ ոչ բռնի քաղաքական պայքարը մեզ համար մեծ նշանակություն ունի և մեր հաղթանակի գրավականն է»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց կատարյալ քաղաքավարի լինել նույնիսկ ակցիայի դեմ հանդես եկողների նկատմամբ և նույնիսկ ներողություն խնդրել նրանցից, ում անհարմարություն են պատճառում:



«Ոչինչ մեզ չի կանգնեցնի Հայաստանն իսկապես ազատ և ժողովրդավար դարձնելու մեր նպատակին հասնելու մեջ: Ես կգնամ մինչև վերջ և կանգ չեմ առնի ոչնչի առջև: Քանի դեռ ժողովուրդն ինձ վստահում է, ես կծառայեմ նրան ողջ ծավալով: Վաղը 08:30-ին արգելափակվում են բոլոր դատարանների դռները, և ուղիղ 12:00-ին ես կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին և կասեմ, թե ինչ ենք անելու: Մի մթագնեք մեր հաղթական երթը ոչնչով: Ես վստահ եմ, որ դուք ինքներդ ձեր շարքերից կհեռացնեք սադրիչներին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ոստիկանությունը պետք է օգնի ակցիայի անցկացման հարցում, ապահովի խաղաղ երթ:

Նա կոչ արեց բոլորին ավելի վաղ պառկել քնելու` ակցիայի մեկնարկին հասցնելու համար և բոլորին մաղթեց «հաղթական» օր, նշելով, որ մարդիկ բարկանալու առիթ ունեն, բայց վստահեցրեց, որ ոչինչ չի արել հեղափոխության սկզբունքների դեմ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:34
18 Հունիսի 2019
Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ (ՖՈՏՈ)
Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
19:19
18 Հունիսի 2019
ԱԺ խոսնակը նշել է, թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը
ԱԺ խոսնակը նշել է, թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը:
18:28
18 Հունիսի 2019
«Հայաստան» հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն:
17:14
18 Հունիսի 2019
Վահե Գրիգորյանը` ՍԴ դատավոր
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:
17:14
18 Հունիսի 2019
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է:
16:33
18 Հունիսի 2019
Ամերիաբանկը սկսել է թողարկել OTP PIN ծածկագրերով քարտեր
Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների։
16:07
18 Հունիսի 2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում. ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը:
15:38
18 Հունիսի 2019
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել, նրան հայտնաբերել են։
15:34
18 Հունիսի 2019
Հայաստանում տարեսկզբից ավելի շատ ամուսնանում են, քան ամուսնալուծվում
Հայաստանում 5 ամիսների արդյունքներով գրանցվել է ամուսնությունների աճ և ամուսնալուծությունների նվազում։
15:04
18 Հունիսի 2019
Մանվել Գրիգորյանի հոգեկան վիճակը վատացել է, նրան հոգեթերապևտ է ցուցված. պաշտպան
Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ոչ միայն ֆիզիկական առողջությունն է վատթարացել, այլ նաև հոգեկան առողջությունը։
13:55
18 Հունիսի 2019
Մրգաստանի համայնքապետը բյուջեից խոշոր չափի գումար է յուրացրել
Մրգաստան համայնքապետը  բյուջեից խոշոր չափի գումար է յուրացրել:
12:30
18 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին: