+12
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է պարգևավճարների` աղմուկ հանած հարցը. «դա աշխատավարձի մաս է» (ՎԻԴԵՈ)

16:18
23 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, Facebook–ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է պետապարատի աշխատողների պարգևավճարների աղմկոտ թեմային:

Հայկական ԶԼՄ–ներն օրերս տվյալներ հրապարակեցին այն մասին, որ որոշ մարզպետներ 2018թ.–ի աշխատանքի արդյունքներով իրենք իրենց դուրս են գրել պարգևավճարներ և 13–րդ աշխատավարձեր։ Մասնավորապես, Արարատի մարզպետն ինքն իրեն դուրս է գրել պարգևավճար` աշխատավարձի 104%–ի չափով, իսկ Սյունիքի մարզպետը` ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանն իրեն երկու անգամ պարգևավճար է դուրս գրել։

Ընդհանրապես նախատեսվում է, որ պարգևավճարը դուրս է գրվում տարվա ընթացքում աշխատանքի արդյունքում, սակայն ներկա մարզպետները նշանակվել են 2–7 ամիս առաջ։

«Սոցցանցերում բուռն արձագանք է ստաղել պետական կառավարման համակարգում պարգևավճարների թեման։ Պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են այն միջոցներից, որոնք նախատեսված են դրա համար։ Պարգևավճարներն աշխատավարձի մաս են կազմում։ Հայաստանում այժմ այսպիսի համակարգ է գործում։ Ըստ ավանդության, յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ պետկառավարման համակարգի աշխատողները կամ գոնե նրանց մի մասը պարգևավճարներ են ստացել»,– ասաց Փաշինյանը։ Նա ծիծաղելի է համարում, որ 13–րդ աշխատավարձ ստացած պատգամավորները քննադատում են կառավարության ներկայացուցիչներին կամ մարզպետարանների աշխատողներին։



«Ես միշտ, պատգամավոր եղած ժամանակ, 13–րդ աշխատավարձ եմ ստացել։ Եվ հրահանգել եմ չփոխել իրավիճակը, մինչև հարցը չլուծվի»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց պետապարատում բարձրակարգ կադրեր ներգրավելու խնդրի մասին։
«Այսօր մենք մարդկանց հրավիրում ենք նույնիսկ նախարարների պաշտոնին։ Իսկ նրանք ասում են, որ ստանում են 5-6-10 միլիոն դրամ և չեն ուզում աշխատել 400-600 հազար դրամով։ Եթե աշխատավարձերը համադրելի լինեն, ապա նրանք պատրաստ են աշխատել, եթե ոչ` ոչ»,– ասաց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ պարգևավճարները պետհատվածի ցածր աշխատավարձերի մաս է, և այդ ցածր աշխատավարձերը թույլ չեն տալիս մարդկանց առավել մեծ ջանք գործադրեն աշխատանքի մեջ։

Նա նաև բնական է համարում, որ կառավարական այցերի ծախսերը կատարվում են պետբյուջեից։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:44
19 Սեպտեմբերի 2019
Boeing–ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ քննարկել են հնարավոր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին։
18:55
19 Սեպտեմբերի 2019
Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է. վարչապետի խոսնակ
Նրա խոսքով, դա կարող է լավ օրինակ դառնալ նախկին պաշտոնյաների համար
18:16
19 Սեպտեմբերի 2019
Նախագահը հրամանագրեր ստորագրեց ԱԱԾ և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ
Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել
17:35
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվի աննախադեպ ռազմական հավաք
Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք:
16:28
19 Սեպտեմբերի 2019
Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
15:20
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը. վարչապետի խոսնակ
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը:
14:59
19 Սեպտեմբերի 2019
ԱԺ-ին կեղծ մեդալներ են մատակարարվել. մեկ մարդ ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով
Ըստ հայկական ԶԼՄ-ների, նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
13:10
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
12:53
19 Սեպտեմբերի 2019
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ` պահանջելով տրամադրել փոխհատուցում
Նրանք ակցիա են իրականացնում` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
11:15
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
10:45
19 Սեպտեմբերի 2019
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն. ԶԼՄ
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն:
10:30
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով
Աշունը, կարծես, ամրապնդում է իր դիրքերը. ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: