440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է «Հայաստան» հիմնադրամի շուրջ բացահայտումները

21:01
04 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի հետ կապված բացահայտումները։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։

Загружается новость ... "Право"

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։

Ավելի վաղ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը չորեքշաբթի կառավարության նիստից առաջ նույնպես մեկնաբանել է հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով, Վարդանյանի այն հայտարարությունը, որ 25 մլն դրամի գումարը հիմնադրամին տրամադրած բանկային քարտով ծախսվել է անձնական նպատակներով, բայց վերադարձվել, պետք է ստուգվի։

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Եևվանդ Վարոսյանն իր հերթին Facebook–ի իր էջում գրել է, որ «Հայաստան» համակահայկական հիմնադրամի ղեկավարի գործունեության մասին հայտարարությունը, նուրբ ասած, չի համապատասխանում իրականությանը։
«Պարզվեց` Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում»,– գրել է Վարոսյանը։

Նրա խոսքով, ստացվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։ Վարոսյանը միաժամանակ ավելացրել է, թե յուրաքանչյուրն ինքը կարող է դատել, թե որքան վնաս պատճառվեց նախօրեի հաղորդագրությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.–ին։ Հիմնադրամի հիմնական խնդիրն է կյանքի կոչել համազգային նախագծեր։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են ներառված հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը