ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին երեքշաբթի ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում` խորհրդարանում ընտրություններին առցանց հետևելու համար:
«Վաղը ոչ աշխատանքային օր եմ հայտարարում: Դա հայ ժողովրդի հաղթանակի, միասնության ժամն է, Հայաստանի և Արցախի աստեղային ժամը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավաքվածներին հավաստիացրեց, որ երաշխիքներ ունի «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակություն» խմբակցություններից: Փաշինյանը նաև հայտնեց, որ իր թեկնածությունը միակն է, որ առաջադրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում