528.1
7.2
475.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն ամփոփեց Սիրիայի «պատմական» հումանիտար առաքելության արդյունքները (ՎԻԴԵՈ)

19:47
01 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար:

«Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:

«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,- ասել է Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ժամանակահատվածում հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:

«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:
«Եվ շատ կարևոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի և պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, և մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք գծագրել, մենք Սիրիային և նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի և ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ վերադառնա խաղաղ կյանքի»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,-ասել է վարչապետը: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: