439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի ճնշումը բարձրացել է որդեգրվող երեխաների օրգանների վաճառքի մասին լուրը լսելիս

16:48
10 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վախեցել է որդեգրվող երեխաների տրաֆիքինգի և օրգանների վաճառքի մասին լուրերից։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի քննարկել է որգեգրված երեխաների հարցը և իրենց կենսաբանական ծնողներին ճանաչելու հնարավորությունները, սակայն մասնավոր հարցի քննարկումը վերաճել է մանկատների և որդեգրման հետ կապված խոսակցության։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ որդեգրման գործընթացում առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր, որոնք անհրաժեշտ է ստուգել, այդ թվում` որդեգրման մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։

Այս կապակցությամբ Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ կատարել է ոլորտի բավականին լուրջ ուսումնասիրություն։

«Ես կարող եմ ասել, որ սա ոչ թե կոռուպցիա է, այլ մենք գործ ունենք մաֆիայի հետ, ես փորձել եմ քանդել այս կծիկը, թվում էր, թե արդեն ստացվում է, բայց ի վերջո արդյունքի չհասանք։ Կա ավելի սարսափելի երևույթ` երեխաների, այդ թվում` արտերկրում որդեգրվող երեխաների օրգանների վաճառքը, ինչպես նաև տրաֆիքինգը»,– ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ կան երկրներ, որտեղ որդեգրվելիս կան նմանատիպ մտավախություններ, որ, մասնավորապես, երեխաներին որդեգրելուց հետո նրանք կարող են զրկվել, ենթադրենք, մեկ երիկամից։

«Աշխարհում կա այսպիսի պրակտիկա, և կան լուրեր, որոնք մենք ստուգում ենք։ Այստեղ լրջագույն վերահսկողություն է անհրաժեշտ, և այն պետք է խստացվի, որ այս ռիսկերն իրականություն չդառնան»,– ասել է Միրզոյանը։

Փաշինյանը միանգամից արձագանքել է այս հայտարարությանը` «Այսպիսի բան կա՞», Միրզոյանն ասել է, որ Հայաստանում դեռևս այսպիսի դեպքեր չեն գրանցվել։

«Չէ, սրանք շատ զգայուն թեմաներ են, ճնշումս բարձրացավ մի քիչ»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի կասկածները փարատել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, ով հայտարարել է, որ նմանատիպ տեղեկություն չկա, բայց իրավիճակը վերահսկվում է։

Загружается новость ... "Лево"

«Մինչ օրս Հայաստանից չեն որդեգրվել երեխաներ օրգանների վաճառքի նպատակով։ Հավաստիացնում եմ, որ գործընթացը խիստ վերահսկվում է, և մենք տիրապետում ենք իրավիճակին»,– ասել է Վանեցյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես հայտարարել է, որ չկա տրաֆիքինգի կամ օրգանների վաճառքի նպատակով Հայաստանից երեխաների որդեգրման որևէ դեպք։

Հայաստանում գործում է 6 մանկատուն, որտեղ ապրում են 600 երեխաներ։ Տարեկան մոտ 20-30 երեխաներ լքում են մանկատան պատերը չափահաս դառնալուն պես։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ