Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
17:59
22 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։ Այս մասին երկուշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական ռազմական ուսումնարանների շրջանավարտներին պատվելու արարողությանը։
«Մեզ պետք են այնպիսի Զինված ուժեր, պետականություն, հասարակություն, որ մեր բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, մեր դեմ պայքարի արդյունքը մեկն է` բոլոր մեր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը»,– ասաց Փաշինյանը։
Ընդգծելով, որ Հայաստանը, ըստ էության, խաղաղասեր պետություն է, վարչապետը Զինված ուժերն անվանեց այդ խաղաղության առանցքային երաշխավոր։
Տվյալ համատեքստում Փաշինյանը հիշեցրեց չինացի ռազմական ռազմավարների խոսքն այն մասին, որ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։
«Մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, նվիրված զինվորներ ենք։ Մեզանից յուրաքանչյուրը, առաջնագծիս մինչև Ազգային ժողով և կառավարության շենքից, պետք է ծառայի այդ առաքելությանը»,– ասաց Փաշինյանը։ -0-
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա