438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան–Կարապետյան բանակցություններ կանցկացվեն` իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ

20:49
23 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չորեքշաբթի բանակցություններ կանցկացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ` երկրում իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ։

Հանրապետությունում անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Մենք չորեքշաբթի ժամը 11։00–ին «Մարիոթ» հյուրանոցում կշարունակենք բանակցություններն իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի թավշյա հեղափոխության հաղթանակը։ Որքան ավելի շուտ լինի այդ փաստի հաստատումը, այնքան ավելի լավ Հայաստանի և Արցախի համար։ Ուզում եմ, որ միանշանակ և անկասկած փաստենք, որ մեր հայտարարած թավշյա հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ»,– ասաց Փաշինյանը։

Նշելով, որ օրակարգի առաջին հարցը` Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, արդեն կատարված է, նա նշեց, որ օրակարգում դեռ շատ հարցեր կան։

Загружается новость ... "Лево"

«Ուզում եմ, որ տոնենք թավշյա հեղափոխության մեր գլխավոր հաղթանակը։ Բայց մեր օրակարգում մի քանի հարցեր կան։ Առաջինը` Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Երկրորդը` Հայաստանի Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի առաջադրած թեկնածուին։ Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն։

Այնուհետև Հայաստանում խելամիտ, բայց սեղմ ժամկետներում պետք է կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– ասաց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր հավաքվածները կողմ են վերջնական հաղթանակին։

«Եթե Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ն հույս ունեն, որ ամեն ինչի արդյունքում կստեղծեն իրավիճակ, որի դեպքում կիրականացնեն ստվերային կառավարում, կոչ եմ անում բոլորին մոռանալ դրա մասին։ Ժողովուրդը հաղթել է, այդ հաղթանակը պետք է ընդունվի առանց նախապայմանների»,– ասաց Փաշինյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը