440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ես պատրաստ եմ երկխոսություն սկսել քաղաքական ուժերի հետ վարչապետ ընտրվելուց հետո

17:54
01 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո մտադիր է քաղաքական երկխոսություն սկսել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ։

Մայիսի 1–ին Հայաստանի ԱԺ–ում անցկացվում են վարչապետի ընտրությունները։

«Նոր կառավարության հիմնական խնդիրը համերաշխության դրսևորումն է լինելու։ Այսօր իմ` վարչապետ ընտրվելուց հետո ես քայլեր կձեռնարկեմ առանց բացառության բոլոր խորհրդարանական խմբակցությունների հետ քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ, այդ թվում` Հանրապետական կուսակցության հետ, մի ձգտումով` լսելու միմյանց դիրքորոշումները երկրում ստեղծված իրավիճակի հետագա զարգացման ուղղությամբ։ Վստահ եմ, որ շատ հարցերում համակարծիք կլինենք»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ հարցն այն չէ, թե ում կընտրեն վարչապետ, հարցն այն է, թե կնպաստի արդյո՞ք իշխող կուսակցությունը քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, թե այն կլուծվի առանց նրանց մասնակցության։

Ըստ նրա, իրենց քաղաքական պայքարն առաջին օրվանից եղել է «բաց ձեռքերի», ոչ բռնի պայքար, և ինքը չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որը դուրս կլինի այս տարմաբանությունից և գաղափարախոսությունից։

«Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ նաև որպես հակազդեցություն։ Մենք ոչ միայն բռնություն չենք կիրառելու, այլ չենք պատասխանի բռնությամբ մեր դեմ կիրառված բռնությանը։ Սակայն քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ այսպիսի սցենարի մասին խոսելն ավելորդ է։ Եթե ուզում ենք լուծել քաղաքական ճգնաժամը, ուրեմն պետք է հաշվի առնել դեպքերի իրական դրությունը»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ արդեն ասել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որ ինքը սխալ է գնահատում երկրի իրավիճակը, քանի որ սա արդեն ուրիշ Հայաստան է, որտեղ ՀՀԿ–ն չի կարող լինել իշխող ուժ և որքան արագ դա արձանագրվի, այնքան լավ։


Ըստ նրա, եթե ՀՀԿ–ն մտահոգվում է նրանով, որ ակցիաների ամեն օրը վնաս է հասցնում տնտեսությանը և կան լուծում պահանջող օպերատիվ հարցեր, ապա նրանք պետք է ապացուցեն, որ մտածում են երկրի մասին, այլ ոչ թե հետապնդում են անձնական և ներխմբային շահեր։
«ՀՀԿ–ն այլևս չունի իշխանություն և չի ունենա, և որքան ավելի արագ դա արձանագրվի, այնքան լավ։ Այսօր ժողովրդի հաղթանակն անհրաժեշտ է արձանագրել և դա պետք է երկխոսության հիմք ծառայի, և ես դրան պատրաստ է»,– ասաց Փաշինյանը։


Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Ապրիլի 30–ին «Ելք» խմբակցությունն ըննդիմության առաջնորդ և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեքշաբթի հայտարերց, որ ՀՀԿ–ն մտադիր չէ տապալել ԱԺ նիստն ու պատրաստ է ապահովել անհրաժեշտ քվորումը նիստն անցկացնելու համար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը