544.32
7.6
477.81
+31
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել է Սյունիքում խոզերի անկման հավանական պատճառը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

21:30
12 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզում խոզերի անկումը, ստուգման նախնական տվյալներով, հավանաբար, տեղի է ունեցել կերային ինֆեկցիայի հետևանքով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Հունիսի 6–ին Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում գրանցվել է խոզերի զանգվածային անկում։ Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ 400 խոզից մնացել է ընդամենը 10 գլուխ։ Նա ենթադրել է, թե անկման պատճառը խոզի աֆրիկյան ժանտախտն է, որը տարածված է նաև մյուս հարակից գյուղերում։

«Լաբորատոր ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սրանք անաերոբ ինֆեկցիաներ են, կան նաև սալմոնելներ։ Ամենայն հավանականությամբ, կերով ներթափանցած բակտերիաները խոզերի մոտ հիվանդություն են առաջացրել»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ այս պահին հետազոտությունները շարունակվում են։ Հարությունյանը խորհուրդ տվեց խոզերին հնարավորինս հեռու պահել միմյանցից, քանի որ ինֆեկցիան կարող է փոխանցվել չվարակված կենդանիներին։ Նա նաև նշեց, որ առայժմ հստակ չէ, թե կերի որ տեսակներն են վարակի փոխանցող, այդ իսկ պատճառով պետք է զգուշություն դրսևորել։

Հարությունյանը վստահեցրեց, որ վարակված կենդանիների մսի վաճառքի վտանգ չկա։

«Երբ խոզերն այսպիսի ինֆեկցիաներով են վարակվում, դրանց անկումը շատ արագ է տեղի ունենում, չեն հասցնում մորթել և վաճառել։ Իսկ անկման դեպքում խոզերին ոչնչացնում են։ Այնպես որ, վարակված խոզերի մսի վաճառքի վտանգ չկա»,– ամփոփեց նա։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
25 Հունիսի 2019
Երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև: