ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։
Հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին։
Հանրահավաքի ընթացքում դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքի առաջնորդներ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ԱԳՆ նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորվեցին, որ հայ ժողովրդին առաջարկեն առկա խնդիրների լուծման այլընտրանք և լուծման մեխանիզմներ։
«Անհրաժեշտ է իշխանափոխություն։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա»,– ասաց Մարտիրոսյանը։ -0-