544.32
7.6
477.81
+28
Եղանակը Երևանում
Հայ

Օպերային կրքեր. Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի վերընտրման պահանջներ ու դավաճանության մեղադրանքներ

18:50
27 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը երկուշաբթի կայացած ժողովի ընթացքում բավականին լարված մթնոլորտում քննարկեց թատրոնի կառավարման խորհրդի արձակման հարցը խորհրդի նախագահի պաշտոնում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ընտրություններն անցկացվել են մայիսի 22–ին։ Թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն էլ ընտրվել է խորհրդի քարտուղար։

«Խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությունը չի կարող համարվել լեգիտիմ, քանի որ խորհրդի նիստին ներկա չէր թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը։ Բացի այդ, նիստը պետք է կայանար հենց օպերայի շենքում, կոլեկտիվը պետք է տեղյակ լիներ` հաշվի առնելով արդեն մի քանի ամիս թատրոնում տիրող մթնոլորտը», – հայտարարեց Օպերայի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը կոլեկտիվի ժողովի ժամանակ։

Նշենք, որ Նազենի Ղարիբյանը ներկա չէր ժողովին։

Դիրիժորի խոսքը վրդովեցրեց Սերգեյ Սաֆարյանին և Պերճ Քարազյանին, ովքեր ներկայացնում են Օպերայի թատրոնի կոլեկտիվը Կառավարման խորհրդում։ Նրանք հայտարարեցին, որ մասնակցել են քվեարկությանը` ելնելով թատրոնի շահերից։

«Խորհրդի նախագահ պետք է լինի հեղինակություն վայելող մարդ, ով կկարողանա ներկայացնել մեր շահերը և խնդիրները կառավարության առջև»,– ասաց Քարազյանը, հիշեցնելով, որ նախագահի պաշտոնը դրանից առաջ էլ զբաղեցնում էին մշակույթի նախարարները կամ պաշտոնակատարները։

Քննարկումը վերաճել է լեզվակռվի խորհրդի անդամների և նրանց կողմնակիցների և նրանց միջև, ովքեր պնդում էին, որ Ղարիբյանի ընտրությունը և Խորհրդի նիստի լեգիտիմ չեն։ Խորհրդի անդամների հասցեին անձնակազմին դավաճանելու և անձնական հավակնությունների մեղադրանքներ հնչեցին։ Մասնավորապես, նրանց մեղադրեցին, որ նրանք հաշվի չեն առել անձնակազմի ընդհանուր կարծիքը և իրենց ձայները տվել են Ղարիբյանի օգտին, ում օպերային թատրոնում համարում են հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու գլխավոր մեղավորը։

«Իմ դիրքորոշումը բխում էր նրանից, որ իշխանություններին աշխատելու ժամանակ է պետք տալ։ Սակայն, եթե կան սադրիչներ և ինձ դավաճան են համարում, ապա կարող եմ հրաժարական տալ»,– մեղադրանքներին ի պատասխան ասաց Քարազյանը։

Լեզվակռվի ընթացքում բարձրացվեց Խորհրդի` ինչպես կազմի, այլ նաև կառուցվածքի վերանայման հարցը։ Ժողովի մասնակիցները դժգոհություն հայտնեցին, որ 8 մարդուց բաղկացած Խորհրդի անձնակազմը ներկայացված է միայն երկու անդամներով այն դեպքում, երբ մշակույթի նախարարությունից պատվիրակված է չորսը։ Անձնակազմը միաձայն որոշում ընդունեց օպերային թատրոնի աշխատողների ընդհանուր ժողովի և Վարչության խորհրդում նրանց պատվիրակների վերընտրման մասին։

«Օպերայի թատրոնում բոլոր աշխատողների ժողով հրավիրելու որոշումն ամենախելամիտն է տվյալ իրավիճակում։ Մենք պետք է վերջնականապես լուծենք խնդիրը, վերընտրենց Խորհրդի անդամներին, ովքեր պետք է բարձրացնեն խորհրդի կառուցվածքի և Ղարիբյանի ընտրության լեգիտիմության հարցը»,– լրագրողներին ասաց Օպերային թատրոնի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լևոն Ջավադյանը։

Загружается новость ... "Лево"

Թատրոնի պաշտոնում Օրբելյանի լիազորությունները դադարեցվեցին 2019թ.–ի մարտի 29–ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչը հանգեցրեց թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհության։ Միաժամանակ, Օրբելյանը պահպանեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Ապրիլի 1–ին թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացավ ուսումնասիրել իրավիճակը մեկ ամսվա ընթացքում։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ տնօրենի պաշտոնը ժամանավորապես կզբաղեցնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իշխանափոխությունից հետո Օրբելյանի և Մշակույթի նախարարության նոր ղեկավարության միջև ծագել են լուրջ տարաձայնություններ թատրոնում լուրջ կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության պատճառով։

Հայտնի դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել 2016թ.–ի հունիսի 3–ին թատրոնի վարչության խորհրդի առաջարկով և տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով։ 2017թ.–ի օգոստոսի 3–ին մշակույթի նախարարի հրամանով Օրբելյանը նշանակվել է նաև թատրոնի տնօրեն։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան: