ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ։ Այսպիսի հանձնարարական է տվել քաղաքապետ Հայկ Մարությանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում։
Նրա խոսքով, բնակիչները նույնպես մասնակից կլինեն այս գործընթացին։
«Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով»,– նշեց Մարությանը։
Загружается новость ...
"Право"
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։
Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։ -0-