482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը 10 տարեկան է
11:51
11 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա»միջազգային լրատվության գործակալությունը նշում է հիմնադրման 10-ամյա հոբելյանը։

«Երախտագիություն եմ հայտնում մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և ընկերներին աջակցության համար, առանց որի մենք չէինք կայանա որպես Հայաստանի լրջագույն մեդիանախագիծ»,– ասաց ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Դավիթյան. «Նովոստի–Արմենիա»–ի պես մեդիառեսուրսների պահանջարկը կաճի>>

Նրա խոսքով, 10 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հաջողվել է մշակել սեփական ոճը, ուրույն տեղը զբաղեցնել մեդիատարածքում և մնալ որպես դասական լրատվական գործակալություն, որին վստահում են և որին մեջբերում են օգտատերերը և միջազգային զանգվածային լրատվամիջոցները` հանրապետության կարևորագույն իրադարձությունները լուսաբանելիս։

«Վերջերս մենք գործարկեցինք այսօրվա պահանջներին համապատասխանող ժամանակակից նոր մուլտիմեդիոն կայք։ Ներկայում մշակման փուլում են մի քանի նախագծեր։ Բացի այդ, առաջիկայում կրկին կսկսի գործել «Նովոստի–Արմենիա» մամուլի նորացված կենտրոնը»,– հայտնեց Դավիթյանը։

Ն.Բորդյուժա. «Նովոստի–Արմենիան» Հայստանի լավագույն լրատվական գործակալություններից է>>

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկության հուսալի աղբյուր։ Ներկայում www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ն (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.teleсom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը բարձրաշխարհիկ քրոնիկոնին հետևողների համար և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի: