ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արագածոտնի Շամիրամ գյուղում հնչած կրակոցներից տուժել է 7 մարդ, չորսը մահացել են։
Ինչպես հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Загружается новость ...
"Право"
«Այժմ բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում»,– ասվում է հաղորդման մեջ։
Ըստ հաղորդման, բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ինչպես նախօրեին հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարությունը, հղում անելով մարզպետարանի առողջապահության և սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Արմեն Պետրոսյանին, առավել ծանր վիճակում գտնվող չորս տուժածները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Աստղիկ» կենտրոններ։ -0-