ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր Facebook–ի էջում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Հայաստանում կլինի 12 նախարարություն:
«Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,– ասվում է վարչապետի գրառման մեջ։
Կառավարության ծրագիրը մշակված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում