ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է 2008 թվականի մարտի 1–ի գործով, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Պարբերականի` նախկին ոստիկանապետի հարցաքննության հրապարակած արձանագրությունում նշվում է, որ Հարությունյանին զեկուցվել է, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումներհ հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան։
Загружается новость ... "Лево"
«Ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ և ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Տեր–Պետրոսյանը հրաժարվել է գալ»,– ասել է Հարությունյանը։
Հարությունյանի ներկայացրած մեկ այլ ուշագրավ փաստն այն է, որ նա հերքեց ոստիկանության ուժերի տեղափոխման համար Պաշտպանության նախարարության միջոցների ներգրավման տեղեկությունը։
«Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ։ Նշեմ նաև, որ ոստիկանությունն անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10–ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար, ուստի ՊՆ–ից միջոց խնդրելու կարիք չկար»,– ասել է Հարությունյանը։ -0-