537.15
7.44
480.03
+15
Եղանակը Երևանում
Հայ

Նախատեսում ենք աշխատանքները սկսել այս տարվա վերջ. Մեսչյանը ներկայացրել է ճոպանուղու կառուցման մանրամասները

14:34
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օտարերկրյա ներդրողներ կարող են ներգրավվել Երևանում ճոպանուղու կառուցման գործում։ Չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Քաղաքապետարանը, ցավոք, չունի բավականին բյուջետային միջոցներ ճոպանուղի կառուցելու համար, և մենք նախատեսում ենք ներդրողներ ներգրավել` թույլ տալով նրանց կառուցել մոլ Երկրորդ մասիվի տարածքում և հյուրանոցային համալիր` Աբովյանի պուրակի հարևանությամբ», – ասաց նա։

Նրա խոսքով, ճոպանուղին կկապի Նոր Նորք համայնքն ու կենտրոնը, վերջին կայարանը կլինի Աբովյանի պուրակի մոտ` նախկին Երիտասարդության պալատից («Կուկուռուզնիկ») ոչ հեռու։ 

Загружается новость ... "Лево"

Մեսչյանն ավելացրեց, որ «Կուկուռուզնիկի» տարածքը երկկողմ համաձայնագրով ավելի վաղ անհատույց փոխանցվել է Սանկտ Պետերբուրգի ադմինիստրացիային, որի շրջանակում հայկական կողմը տարածք է ստացել Սանկտ Պետերբուրգում։

«Օրերս պատրաստվում ենք հանդիպել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ` այդ տարածքում ճոպանուղու կայարանի կառուցման նախագծի իրականացման հարցը քննարկելու համար», – ասաց նա` չբացառելով, որ հյուրանոցային համալիրի և կայարանի կառուցումը կդառնա հայ–ռուսական համատեղ նախագիծ։ 

Մեսչյանը նաև նշեց, որ ճոպանուղին չի լինի բացառապես զբոսաշրջային օբյեկտ, այն նախատեսված կլինի հենց քաղաքի տրանսպորտային ցանցի համար և պետք է ապահովի քաղաքացիների տեղաշարժը։ Այդ պատճառով ճոպանուղին կունենա մեծ թվով վագոններ` ավելի քան 10 նստատեղով։

«Քանի որ ճոպանուղու կառուցումն ավելի էժան է, քան մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, ապա մենք նախատեսում ենք աշխատանքները սկսել արդեն այս տարվա վերջին։ Առաջին հերթին կկառուցվեն ճոպանուղու հենասյունները, ինչից հետո կստեղծվի ենթակառուցվածքը», – ասաց նա։ 

Մեսչյանի խոսքով, հետագայում հնարավոր կլինի ընդլայնել ճոպանուղին դեպի «Հաղթանակի» զբոսայգի (Զեյթուն վարչական շրջան)։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:34
24 Մայիսի 2019
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը:
20:21
24 Մայիսի 2019
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
19:50
24 Մայիսի 2019
Շրջանավարտները` կառավարական ամառանոցում. հնչում է Վերջին զանգը (ՎԻԴԵՈ)
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
19:38
24 Մայիսի 2019
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել:
18:37
24 Մայիսի 2019
Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները
Վարչապետը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները։
18:12
24 Մայիսի 2019
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
17:31
24 Մայիսի 2019
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։
16:19
24 Մայիսի 2019
ԱԱԾ–ն պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ տնօրենի խոսքով, իր ղեկավարած կառույցը պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում։
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։