542.36
7.54
482.31
+7
Եղանակը Երևանում
Հայ

Moody's–ը հաստատել է Ամերիաբանկի B1 վարկանիշը

15:22
05 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները. ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ: Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:

Նշվում է, որ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:

«Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է. բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում; ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի; իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:52
19 Ապրիլի 2019
Փաշինյան. եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:
22:24
19 Ապրիլի 2019
Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք մեղադրանք կառաջադրվի Սերժ Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատիրոջ հարցին:
22:15
19 Ապրիլի 2019
ՀՀ վարչապետը գոհ չէ իր աշխատանքի որակից
Փաշինյանը նշեց, որ ջանասիրաբար պետք է աշխատի ինքն իր վրա վարչապետի պաշտոնում:
21:39
19 Ապրիլի 2019
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները:
20:54
19 Ապրիլի 2019
«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր (ՎԻԴԵՈ)
«Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր:
20:15
19 Ապրիլի 2019
ՀՀ վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈւՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։
20:04
19 Ապրիլի 2019
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, հանցավոր խմբավորումներին. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետի խոսքով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողեր լվացողներին, հանցավոր խմբավորումներին։
18:03
19 Ապրիլի 2019
Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը վարչապետի հետ
Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը վարչապետի հետ:
17:17
19 Ապրիլի 2019
Ապրիլյան ձմեռ. հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Ապրիլյան ձմեռ. հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
15:48
19 Ապրիլի 2019
Փաշինյանը Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ որոշումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։
15:17
19 Ապրիլի 2019
Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց Ամերիաբանկի նախաձեռնությամբ (ՎԻԴԵՈ)
‹‹ABBYY››- ի հիմնադիր և տնօրեն Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:
14:55
19 Ապրիլի 2019
Թուրքիայի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Հայաստանի սահմանը
Իրավախախտը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։