438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել նախագահին ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին

12:13
29 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանին, ով նախօրեին ձերբակալվել է ՊՊԾ գունդը զավթելուն օժանդակելու համար։

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Ալեք Ենիգոմշյանին ազատելու կոչով, հայտնում է shamshyan.com-ը։

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք, որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել»,– ասվում է նամակում։

Ենիգոմշյանը կասկածվում է 38-219 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված (Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով) արարքի` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը զավթելուն օժանդակելու համար։

Նամակում ասվում է, որ Ենիգոմշյանն իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նախկին զինակից ընկերը, ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Ընդգծվում է նաև, որ, չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն, Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։

«Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից»,– նշվում է Մելքոնյան ընտանիքի նամակում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու