ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս Ադրբեջանից Հայաստան փախած թալիշական համայնքի ներկայացուցիչ Շահին Միրզոևը հայտարարեց, որ այդ քայլին դիմել է մահից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները ժամանակավոր ապաստան են տվել Ադրբեջանի թալիշական համայնքի ներկայացուցիչ Շահին Միրզոևին, ով ստիպված է եղել փախչել Ադրբեջանից: Շահին Միրզոևը դիմել է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ, հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով:
Загружается новость ...
"Право"
«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից», - նշեց Միրզոևը չորեքշաբթի Երևանում կայացած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին։
Նա ավելացրեց, որ վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ` այլ երկրներ։
«Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել», - ընդգծեց Միրզոևը։
Թալիշցիներն իրանական լեզվախմբին պատկանող ժողովուրդ են: Բնակվում են Կասպից ծովի հարավարևմտյան ափին, Ադրբեջանի հարավ-արևելքում և Պարսկաստանի հյուսիս-արևուտքում: -0-