438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք

18:48
27 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը Հայաստանի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով։

«Առաջին հերթին խոսքը գնում է կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին և ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում»,– վարչապետի խոսքն է մեջբերում Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Կարապետյանը նշեց, որ բոլորը պետք է միավորվեն հզոր, արժեհամակարգ և ավանդույթներ պահպանող, ինչպես նաև ժամանակակից և հպարտ Հայաստանի շուրջ` անկախ բնակության վայրից, կուսակցական պատկանելիությունից և սոցիալական դրությունից։

«Վստա ՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:
Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին: Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք»,– ընդգծել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ:

«Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը: Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով»,– ասել է նա։

Նա հիշեցրել է, որ անկախության ճանապարհին եղել են հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:

«Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք: Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով»,– ասվում է Կարապետյանի ուղերձում։

Նա համոզմունք է հայտնել, որ սփյուռքահայության մշակույթը, հայրենակիցների հետ շփումը նոր ազդակ և ոգեշնչում կհաղորդի Հայաստանին և ընդհանուր հաղոջություն կդառնա։

«Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր»,– ավելացրել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ սփյուռքի միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաև ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին: Կարապետյանը վստահ է, որ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում սփյուռքահայերը, նրանց բոլորի ուշքն ու միտքը Հայաստանում է, և բոլորի մոտ հպարտության ու արժանապատվության զգացողությունը պայմանավորված է նաև Հայաստանի բարեկեցությամբ:

«Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով։ Սիրով սպասում ենք ձեզ»,– եզրափակել է վարչապետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ