419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մի ուղարկեք զինվորներին այն ամենը, ինչ պարտավոր է ապահովել պետությունը. Փաշինյան

01:04
11 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին և ուղերձով դիմեց ժամկետային զինծառայողների ծնողներին:

«Բազմաթիվ զինծառայողների ծնողներ ստիպված են իրենց երեխաներին հագուստ, կոշիկ և անձնական հիգիենայի պարագաներ ուղարկել: Այսօր առավոտյան այդ հարցը շատ խիստ դրել եմ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ»,- ասաց նա իր Facebook-ի էջի ուղիղ եթերում:

Այս կապակցությամբ Փաշինյանը դիմեց զինծառայողների ծնողներին և նշեց, որ պետությունը պարտավոր է իրենց երեխաներին ապահովել ամեն անհրաժեշտ պարագաներով` սկսած հիգիենիկ միջոցներից և ավարտած հագուստով, ներքնաշորերով և սննդով:

«Կոչ եմ անում, սկսած այս պահից, ոչ մի պայմանով չուղարկել երեխաներին հագուստ, ռազմակոշիկ, հիգիենայի միջոցներ և այն ամենը, ինչ պետությունը պարտավոր է տալ զինվորին:
Եթե ստացվի այնպես, որ ձեր որդիներն ասեն, որ ապահովված չեն դրանով, այդ դեպքում խնդրում եմ ձեզ դիմել վարչապետի աշխատակազմ, ինձ անձամբ կամ մամուլում հրապարակել զորամասի համարը և այն խնդիրը, որ ծագել է ձեզ մոտ»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները պարտավորություն են ստանձնել ապահովել զինվորներին անհրաժեշտ իրերով:
«Ասվածի իմաստն այն է, որ եթե նույնիսկ ձեր երեխաներն ասում են, որ հագուստ կամ հիգիենայի միջոցներ չունեն, ապա խնդրում եմ չգնալ գնումների և չուղարկել դա, այլ դիմել մամուլին, վարչապետի աշխատակազմին և գրել ինձ: Մենք այդ հարցերը կլուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը միաժամանակ նշեց, որ իրեն հավաստել են, որ այդ խնդիրները կլուծվեն, և «եթե հանկարծ պարզվի, որ չեն լուծվել, դրան կհետևի խիստ պատասխանատվություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պետք է դրանք լուծեին ու չեն լուծել»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին