534.8
7.44
479.6
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան

13:52
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցի կապակցությամբ։

Աշխարհասփյուռ հայությունն այսօր` ապրիլի 24–ին, նշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցը։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։  Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը», – նշել է Փաշինյանն իր ուղերձում` ավելացնելով, որ երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր:

«Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։ 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ «նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը»։

«Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում», – ասել է ՀՀ վարչապետը:

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
22 Մայիսի 2019
Թոփ-5 վայրեր Երևանում, ուր ավելի հաճախ գնում են տաքսիով
Թոփ-5 վայրեր Երևանում, ուր ավելի հաճախ գնում են տաքսիով:
10:25
22 Մայիսի 2019
Փաշինյանը պատրաստվում է կադրային ջարդի կառավարությունում. ԶԼՄ
Փաշինյանը պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել կառավարությունում։
08:00
22 Մայիսի 2019
Երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 21–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։
22:40
21 Մայիսի 2019
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ:
20:50
21 Մայիսի 2019
ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ
Փաստաթղթվում նշվում է, որ դատավորների քաղաքականցումն առաջնահերթ ու կարևոր խնդիր է Հայաստանի համար։
20:21
21 Մայիսի 2019
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին (ՎԻԴԵՈ)
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին:
17:53
21 Մայիսի 2019
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:
15:46
21 Մայիսի 2019
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ:
15:28
21 Մայիսի 2019
Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
15:18
21 Մայիսի 2019
Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան
Ըստ նրա, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:
13:15
21 Մայիսի 2019
Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է Արցախում
Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
12:22
21 Մայիսի 2019
Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ
ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել: