535.56
7.43
479.72
+19
Եղանակը Երևանում
Հայ

Մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և հրամանատարի զորամասերից մեկում գրանցված միջադեպի առթիվ քննվող քրգործով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

21:10
16 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Զորամասերից մեկում գրանցված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողներին և հրամանատարին։ 

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: 

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2019թ. ապրիլի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի երկրորդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին: 

Պարզվել է նաև, որ 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, նույն զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայողների արտաքին տեսքի ստուգումների ժամանակ պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները, որով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների օրինական ու բնականոն գործունեությունը, ոտնահարվել զինծառայողների իրավունքներն ու օրինական շահերը: 

«Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին», – նշվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:  

Պարզվել է նաև, որ 2019թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, վերադաս հրամանատարության կողմից բազմիցս դիտողությունների և կարգապահական տույժերի արժանացած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ. Մ.-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, վերջինիս «հովանավորյալների» կողմից հարգանքի արժանանալու նկատառումներից ելնելով, անտեսելով վերադաս հրամանատարության՝ նշված զինծառայողի նկատմամբ առավել ուշադիր ու հետևողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և թույլատրել Կ.Մ.-ի ազատ ելումուտը սպայական աշխատասենյակ: Ավելին՝ նրան հատկացրել են աշխատասենյակի, ինչպես նաև դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների և այլ նպատակներով: Այդ կերպ էական վնաս է պատճառվել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը, ցուցաբերվել տարբերակված մոտեցում պարտադիր զինծառայողների իրավունքներին և օրինական շահերի նկատմամբ: 

Դեպքի առթիվ մարտի 29-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որը ևս նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին: 

Փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով որոշում է կայացվել վերոնշյալ երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին: 

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019թ-ի ապրիլի 15-ին և 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Իսկ ապրիլի 16-ին նույն քրեկան գործով իշխանության անգործություն դրսևորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին և որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին: 

Բացի այդ, դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:31
20 Մայիսի 2019
Ոստիկանությունը պարզաբանել է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը։
01:21
20 Մայիսի 2019
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան (ՎԻԴԵՈ)
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան:
01:05
20 Մայիսի 2019
Սա բացառապես իմ դիրքորոշումն էր, ոչ թե քաղաքական թիմինը. «Իմ քայլի» պատգամավորը` դասադուլի մասին
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանել է վաղը ուսանողների շրջանում դասադուլ կազմակերպելու կոչերը։
00:44
20 Մայիսի 2019
ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի՝ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։
00:42
20 Մայիսի 2019
Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում վարչապետին՝ ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել:
00:15
20 Մայիսի 2019
Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն»
«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:32
19 Մայիսի 2019
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:08
19 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանեց դատարաններն արգելափակելու իր կոչը. ես չեմ կանգ առնի ոչնչի առջև (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է կազմակերպվելու Հայաստանում բոլոր դատարանների արգելափակման ակցիան:
22:25
19 Մայիսի 2019
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել:
22:15
19 Մայիսի 2019
Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքողներն ակցիա են անցկացրել Օպերայի հրապարակում
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքողներն ակցիա են անցկացրել Օպերայի հրապարակում։
21:42
19 Մայիսի 2019
Ամենահամեղ փառատոնը. Գինեսի նոր ռեկորդ, 100 մետրանոց տոլմա և նրա 70 տեսակները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում կիրակի անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։
20:12
19 Մայիսի 2019
Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: