526.4
7.25
475.99
+27
Եղանակը Երևանում
Հայ

Մեգախնդիրներ մինչև 2050թ.` 5 մլն բնակչություն, աշխատավարձերի յոթակի աճ և հաղթանակ ֆուտբոլի ԱԱ–ում (ՎԻԴԵՈ)

21:12
05 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Ստեփանակերտի հրապարակում իր ելույթի ընթացքում ներկայացրեց երկրի` մինչև 2050 թվականի զարգացման մի շարք մեգախնդիրներ։

«Կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի զարգացման մեգախնդիրների վրա, որոնք, մեր կարծիքով, պետք է կոնսոլիդացնեն ազգային ներուժը, կենտրոնացնել ազգային ռեսուրսներն այդ նպատակին հասնելու համար»,– ասաց Փաշինյանը։

Դրանից հետո նա ներկայացրեց մինչև 2050 թվականը լուծվելիք խնդիրների աշխատանքային տարբերակը։ «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն մինչև 5 մլն–ի։ Ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, լուծել 2.5 մլն մարդու գործազրկության խնդիրը և արմատախիլ անել աղքատությունը»,– ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր։ «15 անգամ ավելացնել ՀՆԱ–ն։ Ունենալ առնվազն հինգ տեխնոլոգիական ընկերություն, որոնք արժեքը գերազանցում է 10 մլրդ դոլարը, և 10 հազար գործող ստարտափեր։ Յոթ անգամ ավելացնել միջին աշխատավարձը։ Բանակի մարտունակության ինդեքսով ներառվել աշխարհի առաջին քսանյակում»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով, դրվել է աշխարհում քննչական լավագույն ծառայություններից մեկն ունենալու խնդիր։ «Ապահովել առողջապահության ծառայությունների 100–տոկոսանոց հասանելիություն և 20 անգամ ացելացնել տվյալ ոլորտի ֆինանսավորումը։ Կրթությունը դարձնել կենսակերպ, գիտության և կրթության ֆինանսավորումն ավելացնել 20 անգամ»,– ասաց նա։



Վարչապետն ասաց, որ ծրագրվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն–ի, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների հաղթող։

«Նվաճել 25 օլիմպիական մեդալ և շախմատի աշխարհի չեմպիոնի անհատական տիտղոս։ Վստահ եմ` ձեզանից շատերը հարցնում են, իսկ ինչու՞ Արցախի մասին ոչինչ չի ասվում։ Պատասխանը պարզ է` որովհետև Արցախը դա Հայաստանն է, և վերջ»,– ասաց Փաշինյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել