528.1
7.2
475.94
+27
Եղանակը Երևանում
Հայ

McDonald's-ը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հարցմանը

17:28
13 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. McDonald's-ի ֆրանշիզի տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Ա. Սերնեթը պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության` Հայաստանում ընկերության ունեցած ծրագրերին վերաբերող հարցանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում հերթական անգամ տեղեկություն էր տարածվել, որ վրացի գործարար, «Կոկա Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար, «McDonald's Georgia» ֆրանչայզի սեփականատեր Թեմուր Ճկոնիան արդեն Հայաստանում ռեստորանային ցանցի բացման արտոնագիր է ստացել և այդ նպատակով առաջիկայում կժամանի Երևան։ Ճկոնիան հայտնել էր, որ «McDonald's Georgia»–ն որպես «McDonald's»–ի գործընկեր կարող է երկկողմ պայմանագրի հիման վրա գալ հայկական շուկա։

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. McDonald's–ը կրկին հերքեց Հայաստանում բացվելու լուրերը>>

Սակայն Եվրոպայում McDonald's ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միստրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկատվությունը:

Չնայած հերքվող լուրերին, հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում է երկրում McDonald's բացելու մասին տեղեկատվությունը և նույնիսկ ընկերության ներկայացուցիչների Հայաստան այցելելու ժամկետը` շենքի ընտրության նպատակով:

Իրավիճակի պարզաբանման համար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությաունը պաշտոնական հարցում է ուղարկել ընկերություն, որի պատասխանը Facebook-ի իր էջում հրապարակել է նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:

«Շնորհակալ եմ Հայաստանում McDonald’s-ի զարգացման վերաբերյալ Ձեր հետաքրքրության և հարցման համար: Թույլ տվեք հակիրճ պատասխանեմ ձեր նամակին: Ներկայում մենք Հայաստանում McDonald’s ռեստորաններ բացելու կամ զարգացնելու հետ կապված ծրագրեր չունենք: Եթե հարցեր լինեն, ինձ տեղյակ պահեք», - գրել է ռեստորանների ցանցի տարածաշրջանային տնօրենը` հարցմանն ի պատասխան: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: