534.18
7.56
476.18
+33
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյան. մատակարարվում է էլեկտրաէներգիայի 70%–ը, աշխատանքները շարունակվում են

17:39
10 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլեկտրաէներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Այսօր կեսօրին Երևանում և մի շարք մարզերում նկատվել են էլեկտրաէներգիայի տատանումներ։ Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, առկա է վթար էներգետիկ համակարգում։

«Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – ավելի վաղ հայտնել է Ավինյանը։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում նկատվում են լարման տատանումներ, ինչպես նաև խախտված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները։ Չի աշխատում Երևանի մետրոպոլիտենը։

«Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»,– ավելացրել է Ավինյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:20
23 Հուլիսի 2019
Երևանում, հնարավոր է, սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, այսօր սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։
08:00
23 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: