ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի լրագրողների միությունն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ԶԼՄ–ների վերաբերյալ։
Փաշինյանը նախօրեին ասել է, որ մեդիադաշտի 90 տոկոսը պատկանում է կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, կամ ընդդիմադիր ուժերին։ Ավելի վաղ վարչապետը քննադատել էր «Հրապարակ» թերթը խաշի նկատմամբ իշխանությունների սիրո և հանրապետականների հետ համեմատության համար։
«Ակնհայտ է, որ իշխանությունները կանգնած են սոցիալ–տնտեսական և արտաքին մարտահրավերների առջև։ Եվ արդեն հասցրել են լուրջ սխալներ թույլ տալ։ Այդ իսկ պատճառով նրանք սկսել են ասել հասարակայնությանը, որ իրենք շատ լավն են, բայց ԶԼՄ–ները, որոնց 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանություններին, նրանց սևացնում է»,– ասաց Սաթիկ Սեյրանյանը։
ՀԼՄ ղեկավարի խոսքով, եթե խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանություններն իրենց անհաջողություններն արդարացնում էին նախորդ իշխանությունների գործունեության հետևանքով, ապա այժմ թիրախավորել են ԶԼՄ–ները։
Նա նաև ավելացրեց, որ այսօր երկրում խոսքի ազատության լրջագույն խնդիրներ կան։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը համաձայնեց, որ այդ քայլերն ուղղված են իշխանությունների առջև ծառացած խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն։
Загружается новость ...
"Право"
Նա նշեց, որ իշխանություններն առաջին անգամ չէ, որ քննադատում են հայկական մեդիան, մասնավորապես, հիշեցրել է մի շարք ԶԼՄ–ներում իրավապահ մարմինների անցկացրած ստուգումները և նույնիսկ աշխատանքային համակարգիչների առգրավումը։ Ըստ նրա, այս միտումը կխորանա, և ԶԼՄ–ների նկատմամբ ճնշումը կմեծանա։
«Պատճառն այն է, որ ցանկացած իշխանություն ձգտում է ավելի մեծ իշխանության, ուզում է տոտալ դառնալ։ Դրան խանգարում է Սահմանադրությունը, օրենքները և բարոյական սկզբունքները։ Իսկ հեղափոխության ժամանակ որոշ օրենքներ դադարում են աշխատել, և բարոյական նորմերը տապալվում են»,– ասաց Ենոքյանը։
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մտահոգված է վարչապետի քննադատությամբ։
Նա հիշեցրել է, որ ինքը`Փաշինյանը, նախկինում երկար տարիներ թերթի խմբագիր էր և պետք է հասկանա ԶԼՄ–ների աշխատանքի սկզբունքները և խոսքի ազատության արժեքը։ Օհանյանը նշեց, որ Փաշինյանի մեղադրանքները հասարակությունում լրատվամիջոցների նկատմամբ ատելություն են առաջացնում։
«Կան մարդիկ, ովքեր վորչապետի ցանկացած խոսքն ընկալում են որպես կոչ։ Լինում է`զանգահարում և վախեցնում են մեզ։ Երկար տարիներ մենք գրել ենք հարսանիքների, ճաշկերույթների և պատգամավորների ու նախկին իշխանությունների ներկայացուցիչներին վերաբերող այլ թեմաներով։ Ինչու՞ չպետք է գրենք նրանց մասին (նոր իշխանությունների` խմբ.)։ Մարդկանց հետաքրքիր է, թե ինչպես են ապրում նոր իշխանությունները, երիտասարդ պատգամավորները»,– ասաց Օհանյանը։ -0-