ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
Քաղաքական ինն ուժերի համարները սահմանվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` փետրվարի 25-ի նիստում կայացած վիճակահանությամբ:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում կունենան հետևյալ համարները.
1. ԵԼՔ դաշինք,
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն,
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն,
4. «Ծառուկյան» դաշինք,
5. «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք,
6. Հայաստանի Հանրապետական կուսակցություն,
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն,
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք,
9. Հայ Հեղափոխական կուսակցություն:
Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում