535.52
7.56
476.48
+37
Եղանակը Երևանում
Հայ

Կփոխվի «Սպայկայի» տնօրենի խափանման միջոցը. նա վճարել է 1մլրդ դրամ

11:54
04 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի 

(ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն խորհրդի նախագահ է ընտրվել։
16:19
19 Հուլիսի 2019
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ:
12:37
19 Հուլիսի 2019
#AraratChallenge. քրաուդֆանդինգային նոր նախաձեռնություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից (ՎԻԴԵՈ)
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը:
12:03
19 Հուլիսի 2019
Մոսկվա–Երևան չվերթի ուղևորները Հայաստան են ժամանել պահեստային օդանավով
Չվերթը Երևան է ժամանել տեղական ժամանակով ժամը 9։08–ին
11:46
19 Հուլիսի 2019
Մեծ երաշտ. Իրաքից կիզիչ օդային հոսանքներ են գալիս Հայաստան (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է Հայաստան եկող շոգի մասին։  
10:24
19 Հուլիսի 2019
Ավելի շոգ կլինի. Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա 37–ամյա ռեկորդին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
19 Հուլիսի 2019
Հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:49
18 Հուլիսի 2019
Վանեցյանը կազմակերպված սադրանք է անվանել Իջևանի միջադեպը
Նախօրեին Իջւանում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:
16:48
18 Հուլիսի 2019
Հայաստանը 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի խնդիրների լուծման նպատակով
Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:
16:46
18 Հուլիսի 2019
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:
16:41
18 Հուլիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են
Հուլիսի 16–ից որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են։