544.32
7.6
477.81
+27
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանի փաստաբանը հետ է կանչել Փաշինյանի դեմ սպանություններին առնչակից լինելու հայտարարության համար հայցը

19:07
12 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չորեքշաբթի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստում հետ է կանչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սպանություններին առնչակից լինելու մասին հայտարարության հայցը։ Այս քայլը կատարվել է նրանից հետո, երբ դատարանում Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը երաշխիքներ է ներկայացրել առ այն, որ հայցվորի հասցեին պատասխանողի կողմից որևէ անձնական մեղադրանք չի եղել։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերին հայց է ներկայացրել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակային զրպարտությունից պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջով։ Հայցի հիմքում կառավարության ղեկավարի` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակման մեջ նախկին նախագահին վերաբերող և Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արած հայտարարություններն են։ Ինչպես գրում են հայկական ԶԼՄ–ները, Փաշինյանը մասնավորապես, կասկածի տակ է առել Քոչարյանի անձեռնմխելիությունը, հայտարարելով, որ մարդկանց սպանությունների կազմակերպումը չի կարող համադրվել այդ կարգավիճակի հետ։

«Մենք հետ ենք կանչում Փաշինյանի դեմ հայցն այն կապակցությամբ, որ նրա փաստաբանը պատասխանողի անունից երաշխավորել է, որ պատասխանողը նկատի չի ունեցել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին։ Մեզ բավարարել է այդ հայտարարությունը»,– ասաց Ալումյանը։
Վարչապետի ներկայացուցիչ Գյոզալյանը Փաշինյանի անունից պաշտոնապես հայտարարել է, որ պատասխանողը նկատի չի ունեցել Քոչարյանի կողմից ինչ–որ սպանությունների կազմակերպում։

«Փաշինյանն ընդամենը գնահատական է տվել Սահմանադրական նորմին, որն անձեռնմխելիություն է տրամադրում պետության նախկին ղեկավարներին։ Նա ընդամենը մեկնաբանել է Հիմնական օրենքը, հռետորական հարց տալով, թե կարելի է արդյոք անձեռնմխելի համարել մարդուն, եթե նա մասնակցել է սպանությունների կազմակերպման։ Փաշինյանը նկատի չի ունեցել անձամբ Քոչարյանին»,– ասաց նա։

Կողմերի հայտարարությունների արդյունքներով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել տեղափոխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցով նախնական լսումը հունիսի 13–ին։

«Հաշվի առնելով հայցի առարկայի հստակեցման անհրաժեշտությունը` դատարանը կողմերին հնարավորություն է տալիս ամբողջովին նախապատրաստվել լսումներին»,– ասաց դատավոր Լիլիթ Սարգսյանը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան: