ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի խուզարկություններ են կատարվել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում:
Քննությամբ պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը, և դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Այս մասին հայտնում է
armtimes.com–ը` վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին։
Տռուզյանը նշել է, որ Հակոբյանի վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։
Ըստ քննության նախնական տվյալների, նա ընտանիքի հետ 1997թվականից մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ- ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008 թվականին։
Ներկայում ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները:
Загружается новость ...
"Право"
Կայքի ունեցած տեղեկություններով, տվյալ քրեական գործի շրջանակում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, մասնավորապես, Գոռ Հակոբյանի ընկերները, բարեկամները:
Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ տեղի են ունեցել հայտնի դրամատիկ իրադարձությունները, վարձակալել է Գոռ Հակոբյանի ընկերը: Ըստ նրա ցուցմունքի, պատրաստվում էր հոկտեմբերին աշխատացնել:
Նա նաև ասել է, որ ինքը Գոռ Հակոբյանին դեպքի օրն ակումբի բանալիները չի տրամադրել և չգիտի, թե ընկերն ինչպես է այդ օրը 24-ամյա կնոջ հետ հայտնվել իր ակումբի տարածքում: -0-