538.28
7.44
480.14
+29
Եղանակը Երևանում
Հայ

Խոստումը կատարված է. Փաշինյանը` ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին

12:57
17 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ոստիկանների աշխատավարձին։

«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով», – նշել է ՀՀ վարչապետը։ 

«Բացի այս՝ պարգեևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում։ Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ», – ասված է վարչապետի գրառման մեջ: 

Փաշինյանը հիշեցրել է, որ մինչև 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու և թոշակառուի թոշակները և նպաստներն են բարձրացել:

«Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է: Առաջիկայում (նաև հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին», – նշել է ՀՀ վարչապետը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
17 Մայիսի 2019
Հայաստանում նախատեսում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 150 հազար դրամ. թերթ
Նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչև ամսական 150 հազար դրամ:
13:32
17 Մայիսի 2019
Պատմական ռեկորդ. օջի ջերմաստիճանը Երևանում կմոտենա 57–ամյա ցուցանիշին. Սուրենյան
Գագիկ Սուրենյանը հայտնում է Երևանում ջերմաստիճանային նոր ռեկորդի մասին։
12:16
17 Մայիսի 2019
Արցախի նախագահը նախապես քննարկել է Փաշինյանի հետ Քոչարյանի գործով երաշխավորության հարցը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախապես քննարկել է երաշխավորության հարցը Ռոբերտ Քոչարյանի գործով:
11:26
17 Մայիսի 2019
Տուգանք կամ ազատազրկում. ԲՀԿ–ն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը հանդես է եկել առաջարկությամբ։
10:25
17 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը պայմանավորվել են գործակցության ներուժն ընդլայնելու վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
10:10
17 Մայիսի 2019
31–ամյա ջերմաստիճանային ռեկորդ` Երևանում. սպասվում է մինչև 33 աստիճան տաքություն
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
17 Մայիսի 2019
Հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը
Ներկայացնում ենք հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը։
20:47
16 Մայիսի 2019
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին:
20:23
16 Մայիսի 2019
Թանկարժեք խորհրդարան. ՀՀ կառավարությունն ԱԺ–ին մոտ 892 մլն դրամ է հատկացրել
Թանկարժեք խորհրդարան. ՀՀ կառավարությունն ԱԺ–ին մոտ 892 մլն դրամ է հատկացրել:
19:58
16 Մայիսի 2019
Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կտեղադրվի տեսանկարահանող սարք
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում կտեղադրվի տեսանկարահանող սարք։
19:08
16 Մայիսի 2019
Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար
Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար:
17:10
16 Մայիսի 2019
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան` երաշխավոր կանգնելու Քոչարյանին
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան` երաշխավոր կանգնելու Քոչարյանին: