437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Խորհրդարանի արձակմանը խոչընդոտող սկանդալային օրենքը կդիտարկվի արդեն նոր խորհրդարանի գումարումից հետո. ԶԼՄ

12:04
30 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը դիտարկի Ազգային ժողովի արձակմանը խոչընդոտող օրենքն արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանի ձևավորումից հետո։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի վերջին Սահմանադրականա դատարան է ուղղել խորհրդարանի արձակմանը խոչընդոտող սկանդալային օրենքը։ Հոկտեմբերի 2–ին խորհրդարանի կողմից ԱԺ արձակումը չթույլատրող օրինագծի ընդունումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս բերեց մարդկանց փողոց և հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը հրաժարական տվեց խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակված նիստերի ժամանակացույցի համաձայն, նախագահի դիմումի դիտարկման նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 22–ին։
Միաժամանակ պատասխանողի դերում Ազգային ժողովն է, որն այդ պահին արդեն նոր է լինելու։

Օրենքում կատարած փոփոխությունների համաձայն, եթե խորհրդարանի նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ խոչընդոտներ են ստեղծվում պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստը և շարունակել այն խոչընդոտող հանգամանքները վերացնելուց հետո։ Ինչպես նշում են օրենքի հակառակորդները, դրանով իսկ ՀՀԿ–ն և օրինագիծը պաշտպանող քաղաքական ուժերը փորձում են խուսափել խորհրդարանի հնարավոր արձակումից և արտահերթ ընտրությունների անցկացումից։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորները երկու անգամ չեն քվեարկում վարչապետի թեկնածության օգտին, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:

Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով