535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատուրովը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի երկրորդ կեսին. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

14:00
10 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանի հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կներկայանա հուլիսի երկրորդ կեսին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վալերի Զայնեթդինովը։

Ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ՀՔԾ–ից հաստատել են, որ Յուրի Խաչատուրովը կանչվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն 2008 թվականի մարտի 1-2–ի գործով։

«Յուրի Խաչատուրովը հաստատել է ծանուցման ստացումն ըստ բնակության վայրի Երևանում։ Նրան կանչել են Հատուկ քննչական ծառայություն որպես վկա։ Նա կներկայանա ցուցմունք տալու հուլիսի երկրորդ կեսին»,– ասաց Զայնեթդինովը։
Նրա խոսքով, հարցաքննությունը կապված է 2008 թվականի մարտի 1-2–ի դեպքերի հետ։

Հայկական ընդդիմությունն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել է 2008 թվականի փետրվարի 19–ի նախագահական ընտրություններում և պարտություն է կրել, փետրվարի 20–ից Երևանում ցույցեր է անցկացրել` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներով։ Բողոքի ակցիաները 2008 թվականի մարտի 1-2–ին վերածվել են անկարգությունների և իրավապահների ու ցուցարարների բախումների, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, ավելի քան 200–ը վիրավորվել է։

«Յուրի Խաչատուրովը որպես վկա կանչվել է Հատուկ քննչական ծառայություն 2008 թվականի մարտի 1–ի գործով։ Ծանուցումն արդեն ուղարկվել է, այս պահին այլ տեղեկություն հայտնել չենք կարող»,– ասել են ծառայությունից։

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1–ի դրությամբ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ 2008 թվականի ապրիլի 15–ին Խաչատուրովը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Հուլիսի 4–ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական կոմիտե որպես վկա մարտի 1–ի գործով։ Հուլիսի 3–ին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ նույն գործով։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:30
16 Հուլիսի 2019
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։
18:34
16 Հուլիսի 2019
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է (ՖՈՏՈ)
Ուրախ լուր. Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է:
18:17
16 Հուլիսի 2019
«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)
Այսօր քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
17:22
16 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ բացվել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարը
Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
16:40
16 Հուլիսի 2019
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը
Ոստիկանությունը ստուգում է Ծիծեռնակաբերդի մոտակա տարածքի կանխամտածված հրկիզման վարկածը:
15:44
16 Հուլիսի 2019
Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. առաջիկա  օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա։
14:37
16 Հուլիսի 2019
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. նախարար
Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
12:44
16 Հուլիսի 2019
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
11:31
16 Հուլիսի 2019
Էդմոն Մարուքյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա ծերացած ժամանակ (ՖՈՏՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացել է Facebook–ում թափ առնող ֆլեշմոբին։
11:09
16 Հուլիսի 2019
Փաշինյան. Հայաստանը դարձնում ենք դրախտ տաղանդավոր մարդկանց համար (ՎԻԴԵՈ)
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:16
16 Հուլիսի 2019
Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։