485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Կայացել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստը սահմանադրական բարեփոխումներից հետո
14:16
10 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի և Արցախի առաջին միջխորհրդանական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստի օրակարգում ներառված է երկու հարց` հետսահմանադրական գործընթացները Հայաստանում և Արցախում, ընդհանրությունները և առանձնահատկությունները, ինչպես նաև ղարաբաղա–ադրբեջանական հարցի քննարկումը միջազգային հարթակներում։

Ինչպես նիստի ժամանակ նշեց Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, բարեփոխումներն անհրաժեշտ էին կառավարման արդյունավետության և ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու համար։

«Հայաստանում և Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում այնպիսի զարգացման ուղի է ընտրվել, որը լավագույնս համապատասխանում է երկրի ներքին և արտաքին առանձնահատկություններին։ Մեր երկու պետությունների առկայությունը մեր ժողովուրդների հարստությունն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել ու զարգացնել այն համատեղ ջանքերով և գործունեությամբ, զարգացման և անվտանգության համակարգերի ամրանդմամբ ու զարգացմամբ», – ասել է Բաբլոյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա ամրապնդել կապերը, համաձայնեցնել դիրքերը և ռազմավարությունները, շարունակել քննարկել բոլոր միջպետական հարցերը և կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Загружается новость ... "Право"

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է, որ վերջին երկու տարում չեն անցկացվել հանդիպումներ նման ձևաչափով, սակայն միայն ձևականորեն, ինչը պայմանավորված է հերթական ընտրություններով Հայաստանում և Արցախում։

«Վերջին երկու տարում մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացրել հայ խորհրդարանականների հետ, ինչն ապահովել է լիարժեք միջխորհրդարանական համագործակցություն։ Միայն ապրիլ–հուլիսին (ապրիլյան դեպքերից հետո) Արցախ այցելեցին Հայաստանի գրեթե բոլոր պատգամավորները, բոլոր խմբակցությունները, հաճախ օտարերկրյա խորհրդարանականների հետ», – նշել է Ղուլյանը։

Նա բարձր է գնահատել նման հանդիպումները` նշելով, որ հենց այդ հանդիպումների ընթացքում նախանշվում է այն հարցերի հիմնական սպեկտրը, որոնք հետագայում քննարկվում են միջխորհրդանական հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Նա ասել է նաև, որ այդ հարցերը, որպես կանոն, վերաբերում են ամենաարդիական թեմաների։

«Վստահ եմ, որ, չնայած տարբեր պետական համակարգերի ընտրությանը, այդ ոլորտում կա համատեղ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն։ Մենք ոչ միայն հույս ենք փայփայում, այլև վստահ ենք, որ կա տեղեկատվության փոխանակման անհրաժեշտություն, և հանձնաժողովները կաշխատեն այդ ուղղությամբ», – ասել է Ղուլյանը։

Նա նշել է, որ միջխորհրդանական գործընկերությունը երկու հայկական պետությունների միջև վաղուց արդեն կայացել է և առանձնանում է իր արդյունավետությամբ։ Նա գոհունակություն է հայտնել նախորդ համագործակցությունից` ավելացնելով, որ այն ամենաարդյունավետը և պահանջված է եղել ոչ միայն օրենսդրական փորձի փոխանակման առումով, այլ նաև տարբեր պետությունների խորհրդարանների հետ կապի հաստատման, ինչպես նաև Արցախի խորհրդարանի դիրքորոշումը տարբեր բարձր մակարդակի միջազգային ամբիոններում ներկայացնելու համար։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն: