ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բացառիկ դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
2.5 տարեկան Ժաննա Բաքոյանի մոտ բժիշկներն ախտորոշել են ուղեղի իշիեմիկ ինսուլտ:
Ինչպես տեղեկանում ենք ԲԿ-ի Facebook-ի էջից, Արագածոտնի մարզից երեխային տեղափոխել են Երևան, «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի գլխուղեղի անոթների ստենտավորում:
Ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը և ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ միջամտություն, որը տևել է 4 ժամ:
Վիրահատությունից հետո փոքրիկը տեղափոխվել է մանկական հիվանդանոց, իսկ մեկ շաբաթից՝ հիվանդանոցից դուրս գրվել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում